?

Log in

No account? Create an account
karabakh, artsakh, karabagh, shoushi, shushi

haykkhanumyan


Հայկ Խանումյանի անձնական բլոգ


Previous Entry Share Next Entry
Լրագրողական տգիտության մասին
karabakh, artsakh, karabagh, shoushi, shushi
haykkhanumyan
 Այն, որ Հայաստանում լուրջ խնդիր կա լրագրողների պրոֆեսիոնալ մակարդակի հետ կապված շատերն են ասում: Դրա համար, օրինակ ես, կարդալով այս կամ այն քաղաքագետի կամ գործիչ այս կամ այն արտահայտության մասին, շտապում եմ զանգահել նրանց՝ հարցնելու արդյո՞ք նրանք ասել են այն, ինչ ես կարդացել եմ: Մեծամասամբ լրագրողները սխալ կամ բոլորովին հակառակ են ներկայացնում: Բախտս բերել է, ինձնից հաճախ էլ-փոստով են հարցազրույց վերցնում և իմ դեպքում սովորաբար զերծ են մնում նման բացթողումներից: Վերջերս ՛՛Կովկաս-2010՛՛ կոնֆերանսի ժամանակ Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ասել էր, որ եթե 3-4 տարի առաջ ՛՛ոչ մի թիզ հող չենք տա, Արցախը միայն ԼՂԻՄ-ը չէ, այլ նաև ազատգրված տարածքները՛՛ ասում էին մարգինալները, ապա հիմա դրա մասին խոսում են լուրջ քաղաքական գործիչների մակարդակով:

Այս ամենը 7or.am և 1in.am կայքերը դարձրել էին՝ «Եթե դեռ 3-4 տարի առաջ հնչում էին արտահայտություններ՝ երբեք ոչ մի միլիմետր հող չենք տա, Ղարաբաղը միայն ԼՂԻՄ-ը չէ, այլ բոլոր ազատագրված տարածքները, ապա վերջին երկու տարիներին արդեն լուրջ քաղաքական գործիչների մակարդակով է հնչում զիջումների մասին։ Սա ցույց է տալիս դինամիկա»: Քաղաքագետի միտքը շրջված է 180 աստիճանով: Հավանաբար կայքերն իրարից արտագրել էին այս պահը: 

http://7or.am/archives/58653
http://1in.am/arm/armenia_foreignpolicy_19828.html

  • 1
բա: զիջումնացավով են տառապում մեր ԶԼՄ-ները

  • 1