karabakh, artsakh, karabagh, shoushi, shushi

haykkhanumyan


Հայկ Խանումյանի անձնական բլոգ


Previous Entry Share Next Entry
Դաս` հանուն փոփոխությունների
karabakh, artsakh, karabagh, shoushi, shushi
haykkhanumyan

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններում: Առաջին իսկ օրերից հակաբալասանյանական գործունեությամբ փայլում է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանն իր երեխաների հետ: Գործունեությունն այդ, հիմնականում ֆեյսբուքում է տեղի ունենում: Ղարամյանը նույնպես գրանցված է այս սոցիալական ցանցում:

Ստեփանակերտի բակային հանդիպումներից մեկի ժամանակ Արշավիր Ղարամյանի աղջիկը ցուցադրաբար պատռոտեց Վ.Բալասանյանի նախըտրական բուկլետը, Ղարամյանի տղան մի խումբ երեխաների էր նման գործողությունների մղում:

Ես փորձեցի հասկանալ նման վարմունքի պատճառները: Ֆեյսբուքում նաև մի հսկայական ֆեյքարշավ է սկսել Բալասանյանի դեմ, որտեղ անանուն, կեղծ օգտատերերը տարածում են Բալասանյանի մասին ամենաանհավանական ստերն ու փորձում են վարկաբեկել Արցախի հերոսին: Վստահ եմ, որ այս ֆեյքարշավը ղեկավարում է հենց Արշավիր Ղարամայանը:

Նաև այնպիսի տպավորություն եմ ստացել, որ Ղարամյանն անում է ամեն ինչ` ցույց տալու համար, որ ինքը ամեն գնով, ընտանիքի բոլոր անդամներով պաշտպանում է Բակո Սահակյանին և դեմ է Վիտալի Բալասանյանին:

Ինչու՞ է նման կերպ վարվում ԼՂՀ գլխավոր դատախազը:

Արշավիր Ղարամյանը որպես գումարտակի հրամանատար ծառայել է Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ գործող Ասկերանի ինքնապաշտպանական շրջանում: Գերի է ընկել: Բալասանյանը քառասուն ադրբեջանցի զինվոր է տվել նրան ազատելու համար, փրկել Բաքվի բանտերից:

Սա բոլորին է հայտնի և ես ցանկացա պարզել, թե էլ ի՞նչ «վատություն» է Բալասանյանը Ղարամյանին արել: Ղարամյանի ծառայակից ընկերները գումարտակի հրամանատար Աշոյի մասին դրական խոսացին: Հինգերորդ գումարտակը ՊԲ լավագույն ստորաբաժանումներից մեկն էր, որը «պոստ չէր պահում, ցրիվ էր տալիս թշնամու պոստերը, մյուսներին ասում` եկեք, կանգնեք»:

Գումարտակի այս համարձակ հրամանատարը հետպատերազմյան շրջանում վայելել է Բալասանյանի սերն ու հարգանքը, ներկա եղել Բալասանյանների ընտանեկան միջոցառումներին, Ղարամյանի երեխաները իրենց մանկության մի մասն անցկացրել են Բալասանյանի ասկերանյան տանը: Առաջին անգամ իր կապերը Բալասանյանի հետ Աշոն խզել է 2005թ., երբ Բալասանյանին ապօրինի զորացրել են բանակից:

Ինչու՞ է ամեն կերպ Աշոն փորձում ցույց տալ իր հակավիտոյականությունը: Հոգեբանական պահ է: Բոլորը գիտեն Բալասանյանի և Ղարամյանի մտերմության պատմությունը, և դա ցկյանս դաջված է նաև Ղարամյանի գիտակցության մեջ: Իսկ մտերիմ լինել ընդդիմության թեկնածուին վտանգավոր գործ է: Հետևաբար ամեն կերպ պետք է ցույց տալ նվիրվածությունը գործող իշխանություններին, անել ամեն քայլ, որ նրանք չկասկածեն Ղարամյանի իշխանություններին ազնիվ ծառայելու ցանկությանը: Մի այլ պահ էլ կա. Բալասանյանը Ղարամյանին փրկել է նվաստացումից` Բաքվի բանտերից: Իսկ սա չի ներվում: Որովհետև Բալասանյանին տեսնելով` Աշոն միշտ էլ Բաքվի բանտերն է հիշելու:

Բակո Սահակյանին ես շատ եմ քննադատել: Սակայն համոզված եմ, որ գործող նախագահը շատ լավ է հասկանում Ղարամյանի տեսակը, ու համոզված է, որ միանգամից անհետանալու է իր կողքից: Եթե հեռացել է Բալասանյանից, Բակոյից կհեռանա ու կհեռանա:

Ես վստահ եմ, որ Ղարամյանի աղջկա գործողությունները ուղղորդված են գլխավոր դատախազի կողմից: Սա նույնպես իշխանություններին առավելագույնս նվիրվածություն ցույց տալու արիայից է: Այնուամենայնիվ շատ տխուր է, որ երիտասարդ աղջիկը կամ երեխան կարող է պատռոտել ազգային հերոսի նկարով բուկլետը. սա արդեն այլ խնդիր է, հասարակությանը նետված լուրջ մարտահրավեր:

Ի՞նչ պատահեց, որ գումարտակի հրաշալի հրամանատար Աշոն վերածվեց այսպիսի մի մարդու: Ինչպե՞ս հնարավոր եղավ արժեքների այս աստիճան անկումը: Ինչու՞ թուրքի պոստերը ցրիվ տվող, իր հրամանատարի տնից դուրս չեկող սպայի համար գերագույն արժեք դարձան ծառայողական մեքենան ու շքեղ տունը:

Արշավիր Ղարամյանի տունըՍտեփանակերտի ուղիղ կենտրոնում, ԱԱԾ շենքի դիմաց Արշավիր Ղարամյանը կառուցում է իր ծավալներով աննախադեպ մի տուն: Արցախում հինգ տասնյակի չափ զոհվածների ընտանիքներ դեռևս տուն չեն ստացել: Պետություն չի կարողացել նաև զոհվածների բազմաթիվ այլ ընտանիքների տների վերանորոգման իր ստանձնած պարտավորությունները կատարել:

Արշավիր Ղարամյանն էլ Արցախի հերոս է: Տուն կառուցելու համար չէ արժանացել բարձրագույն այս կոչմանը: Իր մարտական արժանիքների համար է արժանացել: Բայց նոր մեծացող սերունդը, և հատկապես այն հիսուն զոհվածների ընտանիքի անտուն անդամները Աշոյին կիմանան որպես ստեփանակերտյան դղյակի տիրոջ: Մնացածը նույնպես կերազեն դղյակի, ծառայողական ջիպի մասին, և միգուցե սկսեն լայքել ու գովեստի խոսքեր գրել Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումների տակ: Եթե պետք լինի, կհայհոյեն նաև Բալասանյանին, ստեր կտարածեն, բուկլետները կպատռեն:

Այս ու՞ր հասանք:

Սա նաև լավագույն դաս է փոփոխությունների ձգտող երիտասարդների համար: Դասը հետևյալն է` պետք է պայքարել ոչ թե տների, ջիպերի ու պաշտոնների համար, պետք է պայքարել սկզբունքների համար: Ոչ թե պաշտոնը պետք է հետաքրքրի, այլ տվյալ ոլորտի առաջընթացը, երկրիդ զարգացումը: Դու հարուստ չես կարող լինել, եթե շրջապատումդ աղքատություն է: Աղքատ շրջապատը, անորակ կրթությունը, չզարգացած առողջապահությունը մարտահրավերներ են, որ այս կամ այն կերպ հարվածում են քեզ, քո ընտանիքին: Իսկ սոցիալական անարդարությունը այն չարիքն է, որ ամենաշատն է թուլացնում հասարակությունը:


  • 1
(Deleted comment)
(Deleted comment)
Amot e, mardun cheq chanachum u viravorakan hodvacner eq grum, anvan het eq xaxum!!! dzer kyanqic xoseq, yerazeq ayd mardu kesi kesi chap linel!!!!

  • 1
?

Log in