karabakh, artsakh, karabagh, shoushi, shushi

haykkhanumyan


Հայկ Խանումյանի անձնական բլոգ


Previous Entry Share Next Entry
ՄԻԱԿ-ն ինքը կարիք ունի Արցախի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու
karabakh, artsakh, karabagh, shoushi, shushi
haykkhanumyan
 Միացյալ Ազատական Ազգային կուսակցությունը նախաձեռնել էր "Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր" խորագիրը կրող նախագիծը, որի ընթացքում 4միլիոնից ավելի նամակ են ուղարկել տարբեր երկրների ազդեցիկ անձանց: Նախագծի ժամանակ ցուցադրվող ՀՀ և ԼՂՀ քարտեզը այլանդակորեն խեղաթյուրված էր՝ Արցախը ներկայացված է ԼՂԻՄ տարածքով: Արդյո՞ք այսպես են պատմում ճշմարտության մասին երիտասարդ կուսակցության անդամները: Դատելով քարտեզից և ՄԻԱԿ-ի որոշ ղեկավարների Արցախի հարցի վերաբերյալ ունեցած հրապարակային դատողություններից, վստահաբար կարելի է պնդել՝ ՄԻԱԿ կուսակցությունը կարիք ունի ծանոթանալու Արցախի վերաբերյալ ճշմարտությանն ու փաստերին: Քանի որ կուսակցության ղեկավարների թվում են նաև իմ որոշ ընկերներ, ապա ես շուտով կհանդիպեմ նրանց և կառաջարկեմ Արցախի Հանրապետության վերաբերյալ հակիրճ ամառային դպրոց անցկացնել նրանց համար Քարվաճառում՝ ցույց տալու համար ճշմարտությունն ու Արցախի վերաբերյալ փաստերը, ինչպես նաև իրականությունը, որից ՄԻԱԿ-ը, ինչպես պարզվեց ցուցադրվող քարտեզից, բավականին հեռու է:

  • 1
ամենից առաջ ճիշտ քարտեզի մասինիմանալը չէր խանգարի ....իմիջիայլոց ՀՀ պատգամավորներին էլ էին ուղղարկել ու մեծամասամբ որպես spam էր հասել))))))).....այնպես որ իրանց կարելիա գրանցել Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծ SPAMER-ներ....

  • 1
?

Log in