karabakh, artsakh, karabagh, shoushi, shushi

haykkhanumyan


Հայկ Խանումյանի անձնական բլոգ


Previous Entry Share Next Entry
Ապրիլ 24-ի խորհուրդը
karabakh, artsakh, karabagh, shoushi, shushi
haykkhanumyan
ՔարվաճառԱմեն ապրիլ 24-ի մոտենալուն պես ալեկոծվում է հայությունը: Ինչ-որ տերությունում տարբեր մակարդակի ընտրությունների ժամանակ տեղի հայկական սփյուռքն ակտիվանում է՝ խոստումներ ու բանաձևեր կորզում: Ամեն տարի աչքալուսանքի պես իրար հայտնում ենք, որ այսինչ կամ այնինչ պետության այս կամ այն մակարդակի օրենսդիրը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ընդունել:

Ինչու՞ ենք այդպես զգայուն այս հարցի շուրջ: Պատճառներն ավելի քան պարզ են: Մեզ սպանել են, հայրենազրկել, սփռել աշխարհում: Եվ շատ բնական է մեր արձագանքը:

Ի՞նչ ենք ուզում: Ուզում ենք ներողության հայցում, փոխհատուցում ենք ուզում, մեզնից խլված հայրենիքն ենք ուզում: Պատմության մեջ մեր ամենամեծ նվաստացումն ապրիլի 24-ին էր սկսել և արժանապատվությու'ն ենք պահանջում: Նորմալ է, բայց ինչպե՞ս, ումի՞ց: Անդրօվկիանոսյան ինչ-որ սենատորից կամ իր իդենտիկության ու ռասայի մեջ չկողմնորոշվող ինչ-որ նախագահի՞ց: 
 
17 տարի առաջ հայության մի հրաշալի սերունդ՝ 70-ականների սկզբի և դրանից առաջ ծնվածների սերունդը, ցույց տվեց թե ինչպես են հայրենիք պահանջում: Պահանջեց ու ստացավ Հայրենիքի արևելյան կողմի մի մասը: Մոտ 12 հազար կմ2: 
 
Ցավոք այդ նույն սերնդի ապաշնորհության պատճառով հայրենիք այդ 12 հազար քառակուսի կմ-ը մնում է թերբնակեցված, որոշ շրջաններ՝ չբնակեցված: Այդ նույն սերնդի բարձրագույն պատասախանատվություն ստանձնած ներկայացուցիչներից մեկը նույնիսկ հպարտությամբ է խոսում չբնակեցնելու մասին: Ոմանք նույնիսկ մտածում են հետ բերած հայրենիքի մի մասը հանձնելու մասին: Նույնիսկ... Որ հետո գնան ընկնելու ինչ-որ անդրօվկիանոսյան սենատորների ու էլի ոմանց ոտքերը, թե՝ գիտե՞ք հայրենքի չունենք, մեզ նկատմամբ անարդար են եղել:
 
Ապրիլի 24-ին հայության հայացքներն ուղված են Ծիծեռնակաբերդին: Որ այնտեղից պրոյեկտվեն դեպի Վան, էրզրում ու Հայրենքի այլ մասեր... Պետք չէ: Ապրիլի 24-ին մեր հայացքները պետք է ուղղված լինեն Քարվաճառին ու Հորադիզին, Կովսականին ու Ջրակնին: Հայացքները չէ, մեր գործունեությունը պետք է ուղղված լինի նրանց: Որովհետև Վան տանող ճանապարհը Հորադիզով է անցնում ու Քարվաճառով: Իսկ սենատորներին համոզելու փոխարեն, պետք է ուղղակի հայության այն հրաշալի սերնդի ապաշնորհ ներկայացուցիչներին համոզենք, որ Աղդամը մեր հայրենիքի մի մասն է, իսկ Մադրիդյան սկզբունքները՝ Լոզանի պես մի բան...

  • 1
Հայկ ջան, ամբողջովին հասկանում եմ քեզ:

Ապրե՜ս, Հայկ ջան: Շատ ճիշտ և դիպուկ է ասված:

է, Ալեքս ջան, դիպուկ բաներ վաղուց են ասվում, դիպուկ գործողությունների կարիք ունենք...

Կարո՞ղ է կույր եմ ու դիպուկ գործունեությանդ ջատագովը չեմ:

չափազանցված էր ասածդ: Դիպուկ գործունեություն ես չեմ արել: Դու և Տիգրանը, ձեզ պես մարդիկ՝ արել են: Բայց քիչ են և արդյունքներն էլ՝ ոչ այնքան զգալի

Հայկ ջան, ես ծույլ անգործ մարդ եմ, Քարվաճառում հիմնականում բնության գեղեցկությամբ և այստեղ ապրելու իմ բախտով եմ զմայլվում: Բայց գործ պետք է անենք: Արագ և որակո՛վ: ՃՃ Արի Քարվաճառ` սկսենք փաստաթղեր պատրաստել:

  • 1
?

Log in